News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

7 տարի հետախուզման մեջ գտնվողը Փարիզ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 15.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Փարիզ-Երևան չվերթով ՀՀ ժամանած 34-ամյա Կարեն Տ.-ն: Նա 2011թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Կարեն Տ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն:

Տպել
Ամենաշատ