News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 8-ին Գեղամավանում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանի սպանության դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի։

56-ամյա Հ.Զաքարյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թ. հուլիսի 8-ին։ Վերջինս Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի, կրծքավանդակի շրջաններում ստացած բազմակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով, որտեղ նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21։55-ին, մահացել է:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է համագյուղացիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը համագյուղացիները մասնակցել են հուղարկավորության արարողության, հոգեհացի, ինչից հետո արարողությունների սրահի մոտ կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Գեղամավան գյուղի բնակիչ Ա.Աբրահամյանը ծեծի է ենթարկվել։ Միջադեպին մասնակից են եղել նաև տուժողի՝ Հուսիկ Զաքարյանի մերձավորները։ Կատարվածի մասին Ա.Աբրահամյանը պատմել է եղբորը և, տանից վերցնելով խոհանոցային դանակ, նույն օրը երեկոյան՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել են Հուսիկ Զաքարյանի առանձնատան ուղղությամբ։ Ցանկապատի մոտ հանդիպելով վերջինիս՝ վիճաբանել են, որի ընթացքում դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա որովայնի, կրծքավանդակի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աբրահամյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, և միջնորդություններ ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ