News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Զայրացած նորածնի տեսքով Թրամփին պատկերող 6 մետրանոց փչվող ֆիգուրը հայտնվել է բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Խորհրդարանի հրապարակի երկնքում: Փուչիկը, որը երկու ժամ կմնա օդում, արձակվել է մի քանի հազար մարդու կողմից հավաքված միջոցներով, որոնք դեմ են հանդես գալիս ուրբաթ օրը ԱՄՆ նախագահի պաշտոնական այցին Բրիտանիա, գրում է  «ՏԱՍՍ»-ը:


Ուրբաթ օրը, ինչպես սպասվում է, Թրամփի այցի դեմ բողոքի ցույցերի շրջանակներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան բրիտանական մայրաքաղաքի փողոցներ: Այդպես, մայրաքաղաքում նախատեսվում է «Կանգնեցրե՛ք Թրամփին» կարգախոսով ցույցը: Ցույցին մասնակցելու իրենց մտադրության մասին համացանցում ցանկույթուն էր հայտնել մոտ 60 հազար մարդ:

Բացի այդ, ուրբաթ օրը Լոնդոնի կենտրոնում 10 հազար կանանց մասնակցությամբ երթ տեղի կունենա, որը կավարտվի  հանրահավաքով Թրաֆալգարյան հրապարակում: Ցույցերը տեղի կունենան նաեւ այլ քաղաքներում՝ Մանչեսթեր, Դանդի, Քերքուոլե, Գլազգո: Զուգահեռ տեղի կունենան նաեւ միջոցառումներ ի աջակցություն ԱՄՆ նախագահին: Այդպես, մի բրիտանացի ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ Լոնդոնի արեւմտյան հատվածում գտնվող իր «Ջեյմսոն» փաբը «Թրամփի գերբ» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ