News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի համար, առաջին հերթին, վիզավի է առաջիկա բանակցություններում: Այսպես է Ռուսաստանի Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին, մեկնաբանել Ամերիկայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Պուտինն իր համար ո՛չ ընկեր է եւ ո՛չ էլ թե թշնամի, այլ՝ մրցակից: «Միացյալ Նահանգների նախագահ, վիզավի՝ երկուշաբթի նախատեսված բանակցություններին», - ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով հարցին, թե ով է Թրամփը Պուտինի համար:

Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի առաջնորդը հույս էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինը մի օր իր ընկերը դառնա: «Պուտինը ներկայացնում է Ռուսաստանը, եւ ես՝ Միացյալ Նահանգները: Նա իմ մրցակիցն է,- նշել էր Թրամփը: - Հարցն նրանում չէ՝ նա ընկերն է, թե թշնամիմ: Նա իմ թշնամին չէ, բայց ես հուսով եմ, որ մի օր կդառնա իմ ընկերը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ