News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Արա Գաբրիելյանի մասին խոսում են, որ ինքն Ամերիկայում ինչ-որ դատական գործով է անցել, բայց դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ փոխնախագահ նշանակված Արա Գաբրիելյանի մասին մամուլի տեղեկություններին:

Նրա, խոսքով, իրենք պետք է գնահատեն, թե ՀՀ օրենսդրությամբ ինքը հանդիսանո՞ւմ է դատապարտված, մեղադրյալ կամ որեւէ այդպիսի կարգավիճակ ունի, թե ոչ. «Այսինքն իրավական տեսանկյունից ինքը այդ պաշտոնում նշանակման խնդիր ունի՞, թե ոչ: Երկրորդ, ինչ հանգամանքներում է եղել, որ ԱՄՆ-ի պես հզոր երկիրը, որ ունի անխափան իրավական համակարգ, իրեն ուղղակի ասել են՝ գնա ձեր երկիր, այսինքն չեն դատապարտել, կամ եթե նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել են, ինքն ամբողջությամբ կրել է այդ պատիժը եւ մարված է համարվում այդ պատիժը ԱՄՆ օրենսդրությամբ: Իսկ ՀՀ օրենսդրությամբ ինքը որեւէ պատիժ կրած անձ չի համարվում»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, մնացածն արդեն հուզական դաշտից է. «Արդյոք այդ GPS սարքը, որ օգտագործել է, որքանով է իրականությանը համապատասխանում: Դե հիմա օգտագործել է մարդը: Առաջին անգամ սարք է օգտագործել ինչ-որ մի մեքենայի հետագիծն ուսումնասիրելու համար: Այդ մեքենան վարողն էլ իր համար հետաքրքրությունների առարկա է եղել:

ԱՄՆ օրենքներով եթե երեխայի նամակը ծնողը բացում է, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում: Հիմա եթե մեկին դրա համար պատասխանատվության են կանչում, մենք պետք է գնահտենք՝ դա օրինակ ՀՀ օրենսդրությամբ համարվո՞ւմ է քրեորեն պատժելի»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Partner news