News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,680,695 ԱՄՆ դոլար  481.43դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  99,383,674 ԱՄՆ դոլար 482.59 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 9,500,000 դոլարի առք եւ վաճառք 481,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Եվրոյի պարագայում պատկերն այսպիսին է. արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,762,093 եվրո 562.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,498,876 եվրո 566.18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,639,526,239 ՌԴ ռուբլի 7.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 622,793,816 ՌԴ ռուբլի 7.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար:

Տպել
Ամենաշատ
Partner news