News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեղրիի մաքսակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում չի արձանագրել, ուղղակի աղբամանները դուրը չի եկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աղբամանները մետաղյա են եղել, որովհետեւ Մեղրիի արեւին այլ աղբաման չի դիմանում:

Նրա խոսքով, մոտ երկու տարի է Մեղրիի մաքսակետի ամբողջական վերակառուցման ծրագիր է քննարկվում. «Մասնագետներն եկել, ասել են, որ  անգամ կապիտալ շինարարություն իրականացնելտ ռացիոնալ չէ: Մեղրիի մաքսակետը պետք է ամբողջությամբ վերակառուցվի, նոր մաքսակետ պետք է կառուցվի: Երբը կախված է նրանից, թե մենք վարկային միջոցներ մեր միջազգային գործընկերները կտրամադրեն, թե ոչ: Կային ծրագրեր, որոնցից մեկը մեր կառավարությունը մերժեց, որովհետեւ թանկ վարկային միջոցներ էին տրամադրվում: Մենք հիմա քննարկում ենք այլ վարկային միջոցների ներգրավում: մեղրիի մաքսակետի ամբողջական վերակառուցման ծրագիր կա, որն անպայման պետք է իրականացվի: Իսկ վարչապետի տեղն ով էլ լիներ, դժգոհ կլիներ, որ Մեղրիի մաքսակետի վիճակը լավը չի, ինչքան ուզում ես մաքսրի, նախապատրաստի»:

Ինչ վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտուն, Դավիթ Անանյանը նշեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտում հարկային արտոնություններ տրամադրվում են, բայց այս պահին այնտեղ ակտիվ չէ, որովհետեւ նոր է. «Այնտեղ իմ գնահատմամբ, նաեւ տնտեսական գոտու առումով փոքր է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ