News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 14-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բակո Սահակյանը քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք է սկսել:

Նա հուլիսի 12-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության մի խումբ անդամների՝ կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Իսկ դրանից մեկ օր առաջ էլ հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Տպել
Ամենաշատ