News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարությունը երկու ոստիկանների մահվան մեջ մեղադրում է իսլամիստ ծայրահեղականներին, սակայն քչերն են հավատում դրան: Այս մասին գրում է Eurasianet.org կայքի լրագրող Դուրնա Սաֆարովան:

Երկու ոստիկան սպանվել է Ադրբեջանի երկրորդ քաղաքում` Գյանջայում, տեղի քաղաքապետի դեմ կատարված մահափորձից մի քանի օր հետո:

Կառավարությունը երկու դեպքում էլ մեղքը գցում է իսլամական ծայրահեղականների վրա եւ ասում, որ նրանց օժանդակել են արտաքին ուժեր, սակայն տեղի ունեցածի հետ կապված բազմաթիվ մանրամասներ բացակայում են, ինչի արդյունքում էլ բոլոր կողմերը հանդես են գալիս դավադրությունների սեփական տեսություններով:

Սկզբում իշխանությունները մահափորձի մեջ մեղադրում էին ընդդիմադիր շրջանակներին` փորձելով օգտվել էլեկտրաէներգիայի համատարած անջատումներից: Գործում կասկածյալ Յունիս Սաֆարովը ձերբակալվել է սպանության եւ ապօրինի զենքի օգտագործման մեղադրանքով:

Գյանջայի քաղաքապետ Վալիեւի նկատմամբ կար ատելություն Գյանջայում ՝ պարբերաբար մարդկանց տները ապօրինաբար խլելու եւ պետական շենքերով փոխարինելու համար: Ուստի բնակչությունը, զգուշորեն ողջունեց Սաֆարովի քայլը սոցիալական կայքերում:

Սաֆարովի ձերբակալության օրը բազմաթիվ նկարներ են տարածվել մամուլում, որոնցում երեւում են Սաֆարովի հանդեպ հավանաբար ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնության հետքերը: Սակայն հաջորդ օրն իր ելույթում նա հերքել է այդ լուրը` ասելով, որ իրեն ոստիկանները վատ չեն վերաբերվել:

Պաշտոնյաներն առաջ են քաշել բազմաթիվ հնարավոր տարբերակներ` կապված Սաֆարովի արարքի հնարավոր դրդապատճառների հետ, այդ թվում, որ նրա մայրն, իբր, հայ է, որ նա աշխատում էր որպես ռուսական գործակալ եւ այլն:

Սակայն հուլիսի 6-ին իշխանությունը հայտարարեց, որ Սաֆարովի գլխավոր նպատակը Շարիաթի օրենքներով առաջնորդվող իսլամական պետության հաստատումն է` մի շարք հայտնի քաղծառայողների սպանության, քաոսի ստեղծման միջոցով իշխանությունը խլելով:

Այս ընթացքում Գյանջայի բազմաթիվ բնակիչներ փակ համարներից     հաղորդագրություններ էին ստանում, որոնք  կրոնական թեզիսներ էին պարունակում եւ պաշտպանում էին Սաֆարովին: Սոցիալական կայքերում հոլովակ էր տարածվել, որում իրեն Սաֆարովի կին հռչակող մեկն ասում էր, որ իր ամուսինը շիա նահատակի պես վրեժխնդիր էր եղել Իմամ Հուսեյնի համար: Այլ աղբյուրներից ուշագրավ էր Youtube-ի մի ալիք, որտեղ տարածված հոլովակում կոչ էր արվում հուլիսի 10-ին ցույցի դուրս գալ եւ «միայնակ չթողնել եղբայր Յունիսին»:

Հուլիսի 10-ին իշխանությունները հայտարարել են, որ երկու ոստիկանական սպաներ դանակահարվելով սպանվել են այն բանից հետո, ինչ 150-200 կրոնական ծայրահեղականներ հավաքվել են Գյանջայի քաղաքապետարանի մոտ` քաղաքացիական անդորրը խաթարելու: Սակայն դեպքի վայրից ցույցի մասին ապացույցներ չկան, որոնք ցույց կտան ակնհայտ բռնության դեպքեր:  

Ադրբեջանի իշխանությունները կատարվածում մեղադրում են արտաքին ուժերի` այդ թվում հայերի, ասելով, որ պատերազմական վիճակում ոստիկանի սպանությունը ազգային դավաճանություն է: Կան վարկածներ Իրանի ծայրահեղական որոշ խմբերի կողմից Ադրբեջանում խառնաշփոթ ստեղծելու, շիա եւ սուննի մուսուլմանների միջեւ բախում առաջացնելու, արտաքին մամուլի կողմից ամիսներ շարունակ Վալիեւի հակաիսլամական եւ հակաշիական կերպար ստեղծելու մասին:

Ընդդիմադիրները, սակայն, թերահավատորեն են մոտենում այս հայտարարություններին, քանի որ պարզ չէ, թե Վալիեւի դեմ մահափորձից հետո ոստիկանության մշտական ներկայության պայմաններում ծայրահեղականներն ինչպես կարողացան նման ցույց կազմակերպել, եւ ինչպես երկու ոստիկան դանակի հարվածներից անմիջապես մահացան: Երիտասարդ ակտիվիստներից Աբուֆլազ Գուրբանլին վստահ է, որ հանրահավաքը բողոքի ցույց չէր: Մեկ այլ Գյանջացի ակտիվիստի կարծիքով ցույցի նպատակը Վալիեւի հանդեպ մահափորձ կատարողի հանդեպ համակրանքի վերացումն էր:

Հարձակումից հետո 14 հոգի ձեբակալվել են սոցիալական կայքերում ահաբեկչություն քարոզող եւ քաղաքացիական անդորրը խաթարող բնույթի հրապարակումներ կատարելու մողադրանքով: Եվս 4 քրեական գործ է հրուցվել Criminal.az, Bastainfo.com, Topxeber.az եւ Fia.az լրատվական կայքերի դեմ` միտումնավոր սուտ, անհիմն եւ սենսացիոն տեղեկատվություն տարածելու մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ