News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին բաց նամակ է հղել:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի հուլիսի 10-ին բավարարել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղակայված իմ հայրական առանձնատանը եւ օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա 13.07.2018թ-ին խուզարկություն է կատարվել նշված շինություններում:

Խուզարկության հիմք հանդիսացող վերը նշված միջնորդությունը քննության առնելու մասին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումից տառացի մեջբերում եմ. «Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ ապրիլին հանդիսանալով ԱՀ փոխվարչապետ, համակարգել է ՀՀ-ից եւ արտերկրից առաջնագծի եւ զինծառայողների համար տրամադրվող օգնությունների ստացման եւ բախշման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները եւ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ պատշաճ հսկողության բացակայությունից, յուրացրել է մեծ քանակի օգնություն»:

Հարգելի գործնկերներ, նշվածը կասկածի տակ է դնում օպերատիվ շտաբի կատարած արդար եւ թափանցիկ գործունեությունը եւ ինձ համար, առնվազն, անհասկանալի է իմ անձի՝ որպես շտաբի մեկ անդամի հանդեպ արտահայտված զրպարտությունը: Հայտնելով վերոգրյալի մասին, ակնկալում եմ շտաբի անդամների օբյեկտիվ գնահատականը:

Հարգանքով՝ Արթուր Աղաբեկյան»: 

ԱԱԾ-ն խուզարկել է Արթուր Աղաբեկյանի հայրական տունը, «Մետաքսկոմբինատը» եւ Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհի տարածքը

https://news.am/arm/news/461669.html

Տպել
Ամենաշատ