News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը «զգայացունց սուտ» է անվանել լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները թալիբների կողմից ծագումով Չեչնիայից երեք կանանց մահապատժի մասին, որոնք մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Մեր առանձին լրատվամիջոցների շատ են դուր գալիս աֆղանական ստերը: Կարեւոր չէ՝ ով է այն բուծում ու ազատ արձակում: Կարեւորը, որ ցանեն ինչ-որ տեղ Քանդահարում, Քունդուզում, Սամանհանում կամ Գերաթում: Այս անգամ լույս աշխահ են եկել Ջաուզջան նահանգում»,- նշել է նա համացանցում:

Քադիրովի կարծիքով՝ «տեղական չհրապարակաված աղբուրները», որոնք վկայակոչում են լրատվամիջոցները, վստահության արժանի չեն, քանի որ իրենք այդ տեղեկությունը «Թալիբանից» են ստացել:

Ըստ տեղեկությունների՝ ծագումով Չեչնիայից երեք կանանց, որոնք մտել են ԻՊ մեջ, գերեվարել են, այնուհետեւ մահապատժի ենթարկել Աֆղանստանի Ջաուզջան հյուսիսարեւմտյան նահանգի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ