News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական հասարակությունը պետք է հաղթահարի տարաձայնությունները, հակառակ դեպքում Brexit-ի տապալման վտանգի առջեւ կարող է կանգնել։ Այս մասին նախազգուշացրել է վարչապետ Թերեզա Մեյը Mail on Sunday-ի հոդվածում։

«Եկել է գործնական եւ պրագմատիկ լինելու ժամանակը եւ սատարել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մեր ծրագիրը։ Եթե մենք դա չանենք, կկանգնենք առանց Brexit-ի մնալու վտանգի առջեւ»,-գրել է նա։

Երկրի կառավարության կողմից մեկ շաբաթ առաջ համաձայնեցված ռազմավարությունն այլընտրանք չունի, կարծում է Մեյը։ Այն թույլ կտա վերականգնել Մեծ Բրիտանիայի ազգային ինքնիշխանությունը, վերջ կդնի Բրյուսելին մեծ գումարների վճարմանը։

«Ինչպես ասել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ ես կոշտ բանակցող եմ։ Եվ հիմա ես եւս մեկ անգամ ցանկանում եմ բոլոր բրիտանացիներին ասել այն, ինչ ասել եմ ուրբաթ օրը՝ ես մեկնում եմ Բրյուսել ոչ թե մեր ազգային շահերը սակարկելու, այլ գնում եմ դրանք պաշտպանելու։ Ես պայքարելու եմ Brexit-ի գործարքի համար, քանի որ այն Բրիտանիայի համար ճիշտ գործարք է»,-գրել է Մեյը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիան բախվել է կառավարական ճգնաժամի՝ իրենց պաշտոնները լքեցին նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ու Brexit-ի հարցերով նախարար Դեւիս Դեւիսը, որոնք կտրականապես դեմ էին ԵՄ-ից դուրս գալու ծրագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ