News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր՝ հուլիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հույն Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտ Երեմիա Ֆունդասի «Հին Կտակարան. բովանդակությունը եւ աստվածաբանությունը» երկի հայերեն թարգմանությունը: Աշխատությունը հունարենից հայերեն է թարգմանել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը:

Գիրքը Հին Կտակարանի ամբողջական եւ համակողմանի մի ուսումնասիրություն է, որտեղ ի նկատի են առնված Հին Կտակարանին վերաբերող նորագույն ուսումնասիրությունների արդյունքները: Հեղինակը նաեւ չի անտեսել Աստվածաշնչագիտության մի շարք ուղղությունների, օրինակ՝ սկզբնաղբյուրների, խմբագրությունների եւ օժանդակ գիտությունների քննության եղանակները, հատկապես սուրբգրային հնագիտության եզրահանգումները եւ այլն:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Լեւոն սարկավագ եւ Արաքսի Զենյան» հիմնադրամի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը. Փաշինյան
Ոմանք զարմանում, նույիսկ վրդովվում են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ...
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Ամենաշատ