News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Աշնանը՝ «Երեւանյան հեռանկարներ» Միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւանում համերգով հանդես կգա Վիեննայի տղաների երգչախումբը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանը։

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում եւս մեկ հրաշալի իրադարձություն կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ։ Համերգը կկայանա աշնանը։

Վիեննայի տղաների երգչախմբի պատմությունը սկիզբ է առել Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մակսիմիլիան I օրոք, որը 1498 թվականի հունիսի 30-ին՝ կապված կայսերական արքունիքի՝ Ինսբրուքից Վիեննա տեղափոխման հետ, հրամայել է 6 երիտասարդ երգիչների ընդունել արքունական կրոնական արարողությունների եւ համերգների համար։ Ներկայումս երգչախումբը կազմված է շուրջ 100 մարդուց։

Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենահին նվագախմբերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news