News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատությաննախարարությունը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների եւ այլ անձանց կողմից: Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:

Այսինքն՝ ներման գործընթացն սկսելու համար նախեւառաջ անհրաժեշտ է դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագիրը, իսկ այլ անձանց կողմից ներկայացված ներման միջնորդությունները կցվում են դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագրին եւ քննարկվում են ներման խնդրագրի հետ միասին: Տեղեկացնում ենք, որ ներման խնդրագրի բացակայության դեպքում ներման միջնորդությունները ենթակա են վերադարձման»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ