News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Ճապոնիան եւ Եվրամիությունը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա համաշխահային ՀՆԱ 30 տոկոսով խոշորագույն տնտեսական դաշինք ստեղծել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյում երկրի վարչապետ Սինձո Աբեի նստավայրում՝ գագաթնաժողովի արդյունքներով, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

Ըստ հաստատված փաստաթղթի՝ Ճապոնիան կչեղարկի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 94 տոկոսի մաքսատուրքերը, այդ թվում՝ մթերքների, ինչը ճապոնական շուկայում կնվազեցնի եվրոպական պանրի, գինու եւ խոզի մսի գները:

Եվրոպական երկրներն, իրենց հերթին, կվերացնեն Ճապոնիայից ներմուծվող ապրանքների 99 տոկոսի մաքսային սակագները, մասնավորապես՝ ավտոմեքենաների եւ կենցաղային տեխնիկայի, սակայն դա տեղի կունենա պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանաբար՝ 8 եւ 6 տարի անց: Սպասվում է, որ համաձայնագիրը կվավերացվի հաջորդ տարվա մարտին, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից:

Ազատ առեւտրի մասին համաձայնագրի հարցով խորհրդակցությունների մեխանիզմի գործարկման պայմանավորվածությոնը կողմերի միջեւ ձեռք է բերվել 2011 թվականին Բրյուսելում, իսկ բանակցությունների առաջին ռաունդը տեղի է ունեցել 2013-ի ապրիլին:

Տոկիոն ամենից շատ էր շահագրգռված ճապոնական ավտոմեքենաների (10 տոկոս) եւ էլեկտրոնիկայի (14 տոկոս) ներմուծման բարձր մաքսատուրքերի չեղարկմամբ:  Համաձայնագիրը ձեռնտու է նաեւ Բրյուսելին. ըստ փորձագետների՝ համաձայնության ընդունմամբ եվրոպական ապրանքների արտահանումը Ճապոնիա կմեծանա մոտ 30 տոկոսով, այդ թվում՝ նաեւ մթերքների՝ պանրի, գինու, խոզի մսի եւ մակարոնային արտադրանքի մատակարարման հաշվին:

Ճապոնիայի եւ ԵՄ-ի միջեւ առեւտուրը հավասարակշռված է. արտահանունը գրեթե հավասար է ներմուծմանը եւ կազմում է մոտ 8 տրլն իեն (ընթացիկ կուրսով 26,7 մլրդ դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news