News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պատմության թանգարանում թավշյա հեղափոխությանը նվիրված առանձին ժամանակավոր ցուցահանդեսը պայմանավորված է սփյուռքի եւ օտարազգի անձանց հետաքրքրությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանը հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Մեծ է ոչ միայն հայազգի, այլ նաեւ օտարազգի անձանց հետաքրքրությունը թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած գործընթացներով։ Ցուցահանդես ունենալու նպատակը նրանց այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին նրանց հաղորդակից դարձնելն էր։ Այն առավելագույնը կտեւի 2 ամիս»,-նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ պատմության թանգարանում, նախարարը նկատեց, որ այնտեղ պարբերաբար նման ցուցահանդեսներ են լինում։

Տպել
Ամենաշատ