News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աշխարհը «տարօրինակ եւ անորոշ ժամանակներ» է ապրում, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին գրում է AFP-ն:

Յոհաննեսբուրգում ելույթ ունենալով Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ Օբաման նշել է, որ «վախի քաղաքականությունն» ավելի ու ավելի է տարածվում առաջնորդների միջոցով, որոնք անտեսում են փաստերն ու «առանց խղճի խայթի» ստում:

Նա քննադատել է կլիմայի փոփոխության փաստի ժխտումը, միգրացիոն քաղաքականությունը, «ուժեղների քաղաքականությունը», որոնք հաճախ հիշատակվում են որպես Թրամփի նախագահության առանձնահատուկ գծեր:

«Հաշվի առնելով տարօրինակ եւ անորոշ ժամանակները, որ մենք ապրում ենք, տագնապալի լրատվական վերնագրերը, ես մտածեցի, որ, թերեւս, ավելի օգտակար կլիներ ինչ-որ ժամանակով հետ քաշվել եւ որոշ հեռանկար տեսնել»,- ասել է Օբաման:

Նրա խոսքով՝ մասամբ կառավարությունների եւ ազդեցիկ էլիտաների անհաջողությունների պատճառով աշխարհի մեծ մասը բիզնես վարելու ավելի հին, ավելի վտանգավոր, ավելի դաժան միջոցների վերադառնալու վտանգի տակ է:

Ինչ վերաբերում է միգրացիային. Օբաման նշել է, որ սխալ չի համարում պնդումն այն մասին, որ «ազգային սահմանները նշանակություն ունեն, բայց դա չի կարող ռասայական, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմքով միգրացիոն քաղաքականության արդարացում լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ