News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քրիստոսի հարսնացուները»՝ կանայք, որոնք ցմահ կուսության խոստում են տվել, վրդովված են Վատիկանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի առիթով, հաղորդում է «Вести»-ն:

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ այսուհետ կանայք, ովքեր մտադիր են իրենց Քրիստոսին նվիրել, պարտադիր չէ, որ կույս լինեն: Calgary Herald-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ խոսքը ոչ թե միանձնուհիների, այլ այն կանանց մասին է, որոնք աշխարհիկ, բայց բավական սահմանափակ կենսակերպ են վարում:

Նման կանայք ամբողջ աշխարհում շուրջ 5 հազարն են: Հատուկ արարողության ժամանակ նրանք ճերմակ են հագնում, երդվում են չամուսնանալ եւ սեռական հարաբերություն չունենալ, միաժամանակ ամուսնական մատանի են կրում:

Ձեռնադրված կույսերի ամերիկյան ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ցնցված եւ խորապես հիասթափված են Վատիկանի փաստաթղթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ