News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի համալսարանի, հետագայում նաև Թուրքիայի Գազիանթեպի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոս Նորմա Ժաննա Քոքսը «իր ուսանողների և գործընկերների հետ խոսել է 1915 թ. Հայոց ցեղասպանության, քրդերի բռնի ձուլման մասին և բողոքել է «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի դեմ: Այս «հանցագործությունների» համար նրան ձերբակալել են, ազատել աշխատանքից և ի վերջո արտաքսել երկրից: Այս մասին նշված է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում:

Հարութ Սասունյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Վերջերս իմացա Թուրքիայի կառավարության կողմից ամերիկացի ուսուցչուհու արտաքսման մասին, որով խախտվել էր նրա ազատ արտահայտվելու իրավունքը:

2018 թ. ապրիլի 8-ին «Գեյթսթոն» ինստիտուտի հրապարակած հոդվածում թուրք լրագրող Ուզայ Բուլութը նշել է, որ Ստամբուլի համալսարանի, հետագայում նաև Թուրքիայի Գազիանթեպի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոս Նորմա Ժաննա Քոքսը «իր ուսանողների և գործընկերների հետ խոսել է 1915 թ. Հայոց ցեղասպանության, քրդերի բռնի ձուլման մասին և բողոքել է «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի դեմ: Այս «հանցագործությունների» համար նրան ձերբակալել են, ազատել աշխատանքից և ի վերջո արտաքսել երկրից: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պնդել է, որ Քոքսը արտաքսվել էր և արգելվել էր նրա վերադարձը Թուրքիա «իր անջատողական գործունեության պատճառով, որոնք անհամատեղելի էին ազգային անվտանգության հետ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր դատական հայցով, Քոքսը դատապարտել է Թուրքիային իր արտահայտվելու իրավունքը խախտելու համար, և պնդել, որ իր իրավունքները խախտվել են Թուրքիայի կողմից իր քրիստոնեական հավատքի և տարբեր կարծիքների պատճառով»:

Քանի որ Քոքսի գործը լայն հնչեղություն չէր ստացել, ես փնտրեցի նրա դատական հայցն ընդդեմ Թուրքիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը ներկայացվել էր 2002 թ. օգոստոսի 28-ին, և նրա օգտին դատարանը որոշում էր կայացրել 2010 թ. մայիսի 20-ին:

Ահա նրա ծավալուն դատական գործի մանրամասները. 1985 թ. սեպտեմբերի 23-ին Գազիանթեպի փոխնահանգապետը նամակ է հղել Ներքին գործերի նախարարություն, միջնորդելով որ ֆիլադելֆիացի Քոքսը արտաքսվի Թուրքիայից իր «վնասակար գործունեության» պատճառով: Նա մեղադրվում էր համալսարանում իր ուսանողներին և գործընկերներին ասելու համար, որ «թուրքերը տեղահանել են հայերին և կոտորել նրանց: Բացի այդ, թուրքերը ձուլել են քրդերին և յուրացրել նրանց մշակույթը», ինչպես հայտարարել է Եվրադատարանը: 1986 թ. Քոքսը արտաքսվել է Թուրքիայից և արգելվել է նրա հետագա մուտքը երկիր: Հետագայում նա վերադարձել է Թուրքիա և ձերբակալվել «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի դեմ թռուցիկներ տարածելու համար: Նա կրկին արտաքսվել է Թուրքիայից 1989 թվականին: 1996 թ. Քոքսը մեկ անգամ ևս վերադարձել է Թուրքիա և մեկնելուց հետո պաշտոնյաները կնքել են նրա անձնագիրը՝ արգելելով նրան մուտք գործել Թուրքիա:

1996 թ. հոկտեմբերի 14-ին Քոքսը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ Անկարայի դատարանում, պնդելով, որ նրա արտաքսումը «ներքին օրենսդրության, [Թուրքիայի] Սահմանդրության և միջազգային կոնվենցիաների, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում է։  Ներքին գործերի նախարարությունը դատավորին հայտնել է, որ Քոքսը «զրույցներ է ունեցել իր ուսանողների և գործընկերների հետ թուրքերի կողմից քրդերի և հայերի ձուլման, թուրքերի կողմից  երկրից հայերի բռնի տեղահանման և ցեղասպանության իրականացման մասին»։ 1997 թ. հոկտեմբերի 19-ին Անկարայի դատարանը մերժել է Քոքսի հայցը։ Նրա բողոքը Թուրքիայի Գերագույն դատարանում մերժվել է 2000 թ. հունվարի 20-ին։

Այնուհետև Քոքսը բողոք է ներկայացրել Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2002 թ. օգոստոսի 28-ին։ Դատարանը եզրակացրել է, որ «միջամտություն է եղել դիմումատուի իրավունքներին, որոնք երաշխավորված են [Եվրոպական] կոնվենցիայի 10-րդ հոդվածով», որտեղ ամրագրված է «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից»։ Ավելին, Եվրադատարանը որոշել է, որ «դիմումատուի մուտքի արգելքը Թուրքիա նախատեսված էր ճնշել նրա արտահայտվելու ազատությունը և խափանելու գաղափարների տարածումը»:

Քոքսը Եվրադատարանից պահանջել է 100 հազար եվրո վնասի փոխհատուցում, քանի որ «արտաքսման պատճառով ստիպված լքել է Թուրքիան և կորցրել իր աշխատանքն ու եկամուտը»։ Նա նաև պահանջել է 100 հազար եվրո «ոչ նյութական վնասի» համար։

Եվրոպական դատարանը որոշել է՝ նկատի առնել Քոքսի բողոքի միայն նրա արտահայտվելու իրավունքի խախտումը, անտեսելով նրա արտաքսումն ու աշխատավարձի և եկամտի կորուստը Թուրքիայում: Արդյունքում, Դատարանը Թուրքիայի կառավարությանը հրահանգել է Քոքսին վճարել 12 հազար եվրո դատավճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում «ոչ նյութական վնասի» համար, ինչպես նաև Միացյալ Նահանգների որևէ եկամտահարկ, որը հնարավոր է նա վճարի հատուցված գումարի համար։ Եթե Թուրքիայի կողմից վճարումը կատարվել է երեք ամսվա վերջնաժամկետից հետո, ապա այն պարտավոր է վճարել տոկոսավճար`երեք տոկոսային կետով ավելացված պարզ տոկոսադրույքին՝ Եվրոպական կենտրոնական բանկի վարկային տոկոսադրույքին հավասար:

Քոքսը նաև պահանջել է 20 հազար եվրո ծախսերի համար, սակայն նա չի ներկայացրել որևէ հաշիվ կամ այլ տեղեկություն՝ այդ պահանջը հաշվարկելու համար: Նման տեղեկատվության և հիմնավորման բացակայության պայմաններում Դատարանը այս առնչությամբ որևէ որոշում չի կայացրել:

Անցյալ շաբաթ Նորմա Ժաննա Քոքսն ինձ ասաց, որ նա կցանկանար վերադառնալ Թուրքիա որպես «քրիստոնյա միսիոներ՝ Ավետարանը քարոզելու համար»: Մի քանի արտաքսումից հետո, մի քանի տարի առաջ նա մեկ անգամ ևս փորձել է մեկնել Թուրքիա: Երբ նա ժամանել է Ստամբուլի օդանավակայան, նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր և հետ են ուղարկել Միացյալ Նահանգներ՝ հաջորդ չվերթով...»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ