News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանում գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ է շեշտը դնել կրթության եւ հիմնարար գիտության զարգացման վրա: Այս մասին CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ այցելության ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ երեխային դպրոցում կամ անգամ մանկապարտեզում գիտության, տեխնոլոգիաների հանդեպ սեր եւ հարգանք կներշնչեն, ապագայում դրանք կդառնան այդ երեխայի կյանքի անբաժանելի մասը:

Ինչ վերաբերում է հիմնարար գիտությանը, նախագահի խոսքով՝ առանց դրա գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն անհնար է: ՏՏ ոլորտում, օրինակ, Հայաստանը չի կարող մրցակցել մեծ գերտերությունների հետ, ինչպիսին է Չինաստանը. նրանք չափից ավելի մեծ թվով այտիշնիկներ ունեն: Ուստի Հայաստանը պետք է շեշտը դնի որակի վրա, պետք է պատրաստի գիտնական մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, քիմիկոսների, որոնք կկարողանան ինչ-որ նոր բան ստեղծել, ինչը ոչ մի տեղ չկա:

Նախագահը նաեւ նշեց, որ Հայաստանին ԽՍՀՄ-ից «ժառանգություն» մնացած շատ գիտական կենտրոններ վաղուց արդիականությունը կորցրել են կամ փակվել, իսկ CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է արդեն անկախ Հայաստանում, եւ այսօր աշխարհում ծանրակշիռ հեղինակություն ունի: Այս կենտրոնում զբաղվում են ոչ միայն հետազոտություններով, այլեւ արտադրում են դետալներ եւ գործիքներ, որոնք աշխարհում մեծ արժեք ունեն:

Խոսելով Հայաստանում գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրների մասին՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ բյուջեի տեղաբաշխմամբ կառավարությունն է զբաղվում, իսկ ինքն անձամբ պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում կառավարությանը օգնել:

Այսօր՝ հուլիսի 18-ին, CANDLE գիտահետազոտական ինստիտուտն առաջին անգամ իր դռներն է բացել լայն հանրության առջեւ: Նախագահը եւ այլ հյուրեր այցելել են ռադիոֆիզիկայի, լազերային տեխնիկայի, մագնիսական չափումների, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի եւ միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության եւ գերբարձր հաճախականությունների լաբորատորիաներ, ծանոթացել հագեցվածությանն ու պայմաններին, ծանոթացել են նաեւ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի աշխատանքին, որը թույլ է տալիս ժամանակակից հետազոտություններ կատարել ֆիզիկայի, կենսաբանության, բժշկության, նյութագիտության եւ քիմիայի ոլորտներում:

Ինչպես նշեց ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը, «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչով կատարվող հետազոտությունների հիման վրա հայ գիտնականները մշակում են քաղցկեղի բուժման նոր մեթոդներ, ծերացման դեմ դեղեր, նոր նյութեր են ստեղծում եւ բազմաթիվ այլ հետազոտություններ անցկացնում, որոնք կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ