News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Բարձրագույն կրթությամբ զորակոչիկիները հնարավորություն կունենան զինծառայության անցնել Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն համալսարանում։ Հուլիսի 7-ին հայտարարված համապատասխան մրցույթն անցկացվում է մի քանի փուլով: Առաջին փուլում զինվորները պետք է անցնեին տրամաբանական մտածողության թեստը, իսկ երկրորդում՝ բանավոր մասնագիտական քննություն: Իսկ հուլիսի 18-ից մեկնարկած երրորդ փուլում մասնակիցների հետ հարցազրույց են անցկացնում։

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցույթը հաջողությամբ անցած զորակոչիկները կծառայեն նորաստեղծ ստորաբաժանման հատուկ տեխնոլոգիական վաշտում: Նախատեսվում է, որ այստեղ ծառայության կանցնեն ամառային զորակոչի 18 նորակոչիկ, որոնք ավարտել են բակալավրիատը կամ մագիստրատուրան: «Բարձրագույն կրթությամբ զորակոչիկները հնարավորություն կունենան բանակում ծառայել Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Այստեղ նրանք կիրականացնեն գիտահետազոտական եւ փորձարարա - կոնստրուկտորային աշխատանք», - բացատրեց Փախչանյանը:

«Մենք հուսով ենք, որ զորակոչիկների մեծ տոկոսը, որոնք կծառայեն մեր գիտահետազոտական ինստիտուտներում եւ կազմակերպություններում, հետագայում էլ կշարունակեն աշխատել այնտեղ», - ասաց փոխնախարարը:

Մրցույթի մասնակից զորակոչիկները համոզված են, որ սա լավ հնարավորություն է իրենց գիտելիքները զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու համար: «Այսպիսով, ես կարող եմ ավելի շատ օգուտ բերել երկրին: Մոտ մեկ տարի է՝ ես աշխատում եմ ռազմաարդյունաբերական կենտրոնում եւ իմ ապագան կապում եմ ինժեների մասնագիտության հետ», - NEWS.am–ի թղթակցին հայտնել է զորակոչիկ Վարդգես Պապոյանը:

Մրցույթի մեկ այլ մասնակից Պետրոս Պետրոսյանը, աշխատում է Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի Ազգային գիտական լաբորատորիայում եւ ցանկանում է շարունակել իր աշխատանքը օպտիկական էլեկտրոնիկայի ոլորտում: Նա տեխնոլոգիական վաշտի հետ մեծ հույսեր է կապում: «Հուսով եմ, որ բանակում ծառայության ընթացքում ես կկարողանամ խորացնել իմ գործնական գիտելիքները», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ