News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը կալանքի տակ է թողել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին՝ այդպիսով  չարդարացնելով նրա ազատ արձակման հույսը դատավարության ընթացքում: Այս գործը Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ճգնաժամի խորացման պատճառ էր դարձել, հաղորդում է Reuters-ը:

Բրանսոնը մեղադրվում է լրտեսության եւ քրդական ջոկատներին, ինչպես նաեւ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի կազմակերպիչներին աջակցելու համար: Ինքը՝ հոգեւորականը, որն ավելի քան 20 տարի ապրում է Թուրքիայում, հերքում է բոլոր մեղադրանքները: Նրան մինչեւ 35 տարվա ազատազրկում է սպառնում:

Նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ազատ արձակել քահանային, իսկ անցյալ ամիս ԱՄՆ Սենատն օրինագիծ էր ընդունել, որով արգելում է Թուրքիային ձեռք բերել ամերիկյան F-35 Joint Strike Fighter կործանիչները:

Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «հիասթափված է» դատարանի որոշմամբ: «Մեր կառավարությունը խորապես մտահոգված է նրա (Բրանսոնի) եւ ԱՄՆ մսուս քաղաքացիների եւ ԱՄՆ դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցների կարգավիճակի կապակցությամբ, որոնք ձերբակալվել են արտակարգ դրության կանոնների համաձայն»,- դատարանի դահլիճից դուրս լրագրողներին հայտարարել է գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Կոսնեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news