News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ դրական արդյունքներ կտա: Այս մասին Twitter-  իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ թեեւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի հետ հանդիպումը «հաղթանակ» է ճանաչվել, սակայն, ի վերջո, Պուտինի հետ հանդիպումը կարող է ավելի հաջողակ լինել: «Այս հանդիպմանը շատ դրական արդյունքներ կհետեւեն... Ռուսաստանը համաձայնել է օգնել Հյուսիսային Կորեային, որի հետ շատ լավ հարաբերություններ կան, եւ գործընթացն առաջ է շարժվում: Ոչ մի շտապողականություն, պատժամիջոցները շարունակվում են: Գործընթացի վերջում՝  մեծ օգուտներ եւ հետաքրքիր ապագա Հյուսիսային Կորեայի համար», - նշել է նա:

Մեկ այլ թվիթում Թրամփը գրել էր, որ ոմանք ատում են, որ նա հաջողությամբ շփվել է Պուտինի հետ: «Նրանք պատրաստ են նույնիսկ պատերազմի գնալ, քան՝ տեսնել դա... Սա կոչվում է Trump Derangement Syndrome»,- նշել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news