News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրիայի մայրաքաղաքի իշխանությունները հատուկ արշավի շրջանակում մետրոյի ուղեւորներին 14 հազար անվճար դեզոդորանտներ են բաժանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միջոցառումը գլխավորել է տրանսպորտի հարցերով քաղաքային մարմնի խորհրդատու Ուլի Սիման: Այսպես կոչված «սառեցնող փաթեթը» ստանալու հնարավորություն ունեին մայրաքաղաքի մետրոյի U6 գծի ուղեւորները։ Նվերը փոքր փաթեթավորմամբ է՝ մետրոյի քարտեզով եւ «ավելի շատ վստահություն ճանապարհին» մակագրությամբ: Սիմայի խոսքով՝ Վիեննայի քաղաքացիները չպետք է ակցիան ընկալեն որպես վիրավորանք իրենց հասցեին:

Bild-ը պարզաբանում է, որ միայն մետրոյի վագոնների կեսն է հագեցած օդափոխման համակարգերով։

Ապագայում Վիեննայի մետրոյում մտադիր են պայքարել ոչ միայն քրտինքի հոտի դեմ, այլ նաեւ սեպտեմբերից վագոններում կարգելեն սուր հոտ ունեցող ուտեստներ ուտել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ