News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անհատ վաճառականների կողմից ներկրվող ապրանքների մաքսազերծման գների բարձրացումը առանց կառավարության գիտության լինել չէր կարող։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը։

«Որեւէ մեկը չի կարող ինքն իրեն նստել եւ մտածել մաքսատուրքերը բարձրացնելու մասին, քանի որ այդ հարցում պետք է լինի վերադասի համապատասխան հրահանգը»,-նշեց Բոստանջյանը։ Նրա խոսքով՝ նման որոշումը բնավ արդարացված չէ եւ նշանակում է, որ համապատասխան մասնագետները իրավիճակը ճիշտ չեն գնահատում։ «Որքան էլ բյուջետային մուտքերն ավելացնելու անհրաժեշտություն ու պահանջ ունենանք, մենք այդ ճանապարհին չպետք է այնպիսի պայմաներ ստեղծենք, որպեսզի Հայաստանի բնակչությունը դրանից հայտնվի ավելի վատ վիճակում»,-նշեց պատգամավորը: Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է գնի համապատասխան միջակայք, «որի պարագայում ապրանքներ ներկրողները, ինչպես նաեւ բացօթյա առեւտրով զբաղվողները կարողանան իրենց սոցիալական բնույթի ոչ մեծ խնդիրները լուծել»։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, անհատ վաճառականների կողմից Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրները հարուցվել են կառավարության գիտությամբ եւ հորդորով, պետբյուջեի մուտքերը լրացնելու համար։ Խնդիրն այն է, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծումից ստացվող բյուջետային մուտքերն անցած տարի կանխատեսվածից խիստ ցածր են եղել։ Դրանց ավելացնելու համար կառավարական օղակներում որոշում է կայացվել առանց մաքսազերծման պաշտոնական չափը փոփոխելու մեծացնել մուտքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ