Թուրքիայում դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը: Դրա գործողությունը պաշտոնապես ավարտվել է այս գիշեր՝ տեղական ժամանակով 01:00-ին, հայտնում է Անատոլիական գործակալությունը:
Թուրքիայում 3 ամիս ժամկետով արտակարգ դրությունն առաջին անգամ մտցվել է 2016 թվականի հուլիսի 21-ին՝ երկրում հեղաշրջման փորձը կանխելուց հետո կարճ ժամանակ անց: ԱԴ ռեժիմը Թուրքիայում երկարացվել է 7 անգամ՝ ամեն անգամ 3 ամսով:
Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ ԱԴ ռեժիմն ավտոմատ դադարեցվում է, եթե երկրի կառավարությունը մինչեւ դրա գործողության ժամկետի ավարտը խորհրդարան իրազեկում չի ուղարկում այն երկարացնելու անհրաժեշտության մասին: