News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018 թվականի վեց ամսվա ընթացքում Չինաստանի իշխանությունները գրեթե 240 հազար մարդ են պատժել կարգապահության խախտման համար, այդ թվում՝ նախարարական եւ մարզային մակարդակներում 28 պաշտոնատար անձանց: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրությունը:

Նշվում է, որ առաջին կիսամյակում Չինաստանի վերահսկիչ կարգապահական գերատեսչությունները 1.68 մլն բողոք են ստացել եւ քննել: Արդյունքում 302 հազար գործ է հարուցվել:

Մոտ 240 հազար մարդու նկատմամբ հրաման է տրվել միջոցներ ձեռնարկելու մասին: Նրանցից 201 հազար մարդու նկատմամբ կուսակցական տույժ է սահմանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ