News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները պետք է վերապատրաստում անցնեն դրա արդիականացմանը զուգահեռ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ատոմային էներգետիկայի վետերանների միության նախագահ, Հայակական ԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը:

Նրա խոսքով՝ Ատոմային էներգետիկայի վետերանների միությունը մտահոգված է ԱԷԿ-ի կառավարման խնդիրներով, ինչպես նաեւ կայանի վերագործարկման ժամկետներով: «Հայաստանի ատոմային էներգետիկայի վետերանները վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ են հղել, որում նշել են, որ ԱԷԿ-ի շահագործման մեջ սխալներն անթույլատրելի են: Մենք հանդիպում էինք խնդրել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ, սակայն դրանից հետո շատ հարցեր փաստացի անպատասխան մնացին»,- նշեց Ազատյանը:

Նրա խոսքով՝ բաց են մնացել նաեւ ՀԱԷԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցերը. համակարգն արդիակացվում է, իսկ աշխատակիցները, որոնք ապագայում պետք է աշատեն այդ համակարգով, փաստացի այդ գործընթացին չեն մասնակցում:

Եվ ամենագլխավորը՝ ՀԱԷԿ-ի արդիականացումից հետո էլետրաէներգիայի սակագները կբարձրանա՞ն: Ազատյանը հիշեցրեց, որ 2015 թվականին, երբ էլեկտրակայանի ագրեգատներից մեկի շահագոծումը կանգնեցվել էր, էլեկտրաէներգիայի սակագները 6,5 դրամով բարձրացան: «Սա նշանակում է, որ ՀԱԷԿ-ի արդիականացումից հետո էլեկտրաէներգիայի արտադրությունը պետության համար ավելի թանկ կարժենա»,- շեշտեց Միության ղեկավարը:

Նա մտահոգված է նաեւ, որ ատոմային էլեկտրակայանի վերակառուցումը իրականացվում է վարկային միջոցներով: «Այսքան տարվա անընդմեջ աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը սեփական միջոցներ չունի՞»,- հարցրեց Սուրեն Ազատյանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի տարածքում ատոմային կայանի շահագործման ժամկետի աշխատանքների ֆինանսավորման համար վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը տրամադրել է 271 մլն եւ 30 մլն դոլարի վարկ որպես երաշխիք Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գազպրոմի» աշխատավարձի ֆոնդը 12 մլրդ դրամ է. որքան աշխատավարձ են ստանում առաջին 50 պաշտոնյաները. ԱԺ փոխնախագահ
Վերջինս առաջարկեց սահմանել հստակ սակագներ բոլորի համար, ոչ թե մի խավի համար այս սսկագինն է, մեկ ուրիշ խավի համար՝ մեկ այլ սակագին...
Ո՞վ է որոշում, որ «Գազպրոմի» շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս, իսկ ՀԷՑ-ինը՝ 14 տոկոս․ Միքայել Մելքումյան
Չի կարելի 10-15 տարի ասել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ...
Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի փոխնախագահ
Նախագահի տեղակալը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ, հետեւաբար առաջարկում եմ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը…
Հայկական ատոմային ոլորտի մասնագետներն ուսումնասիրել են համաշխարհային լավագույն փորձը` ՀԱԷԿ-ում կիրառելու համար
Հայ մասնագետներն ուսումնասիրել են Սմոլենսկի ԱԷԿ-ի ժամանակավոր մոդիֆիկացիաների կառավարման, կոնֆիգուրացիաների հսկողության, էներգաբլոկների աշխատանքների մշտադիտարկման…
Հայաստանում, հնարավոր է, որոշ գետերի վրա արգելեն փոքր ՀԷԿ-երի կառուցումը
Կառավարության առաջարկը չի վերաբերում նախկինում կառուցված ՀԷԿ-երին…
Գերմանացի դիվանագետ․ ԱՄՆ-ը չպետք է սահմանի եվրոպական էներգետիկ քաղաքականությունը
Մենք պետք է խորհրդակցենք եվրոպական գործընկերների հետ․․․
Ամենաշատ
Partner news