News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտի» գործարար համայնքի գործընկերը. գործընկերության շրջանակներում նոր ընկերություն կստեղծվի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ատլանտի»-ի հիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ միասին հայտնեց ինքը՝ միլիարդատերը, փոխանցում է Forbes-ը:

«Սա հավասար գործընկերություն է՝ 50-50, ես բիզնեսի մեջ մտնում cash-in-ի պայմաններով», - պարզաբանել է Վարդանյանը: Ներդրումների ճշգրիտ գումարը գործընկերները չեն բացահայտել սակայն, ըստ Վարդանյանի, «գումարը մեծ չէ»: Գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրն այն 10 միլիոն դոլար է գնահատել: Գրեթե ողջ գումարը կուղղվի «Ատլանտի» բիզնես համայնքի ենթակառուցվածքի զարգացմանը, իսկ Վորոնինը, ըստ Վարդանյանի, «ոչ մեծ վճար» կստանա:

Վարդանյանը շեշտել է, որ, ֆորումի շրջանակներում բիզնես գաղափարների ֆինանսավորումից բացի, նա գործընկերոջ հետ կկիսվի բազմամյա փորձով եւ գործարար կապերով, որոնք կարող են օգտագործվել համայնքի ընդլայնման համար: Ներդրված գումարները կուղղվեն համայնքի ենթակառուցվածքի զարգացմանը եւ նոր կրթական արտադրանքների ստեղծմանը:

Բիզնես ակումբը կշարունակի մնալ համայնքի հիմքը, եւ ենթադրվում է, որ տարբեր ֆորմատներում ակումբի շփումների համար հարթակներից մեկը կդառնա «Ռոմանով Դվոր» բիզնես կենտրոնը: Դրա համար կօգտագործվի հարթակների մի մասը, որն ազատել է «Սբերբանկ»-ը:

«Ատլանտի» գործարար համայնքը գոյություն ունի 2012 թվականից եւ համանուն բիզնես ակումբից եւ ֆորումից բացի անցկացնում է նաեւ Winning the hearts ֆորումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ