News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը մտադիր չէ հեռանալ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: «Սա ընդամենը ասեկոսեներ են: Ինձ դեռեւս ոչ մեկը չի խնդրել հեռանալ»,- նշեց նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով իր ազատման մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները:

Նրա կարծիքով՝ նման լուրերի տարածման հետեւում այն մարդիկ են, ում դուր չի գալիս ղեկավար պաշտոնում իր ակտիվ գործունեությունը: Մասնավորապես՝ հուլիսից թատրոնում սպասվում են վերջին 35 տարում ամենախոշոր հյուրախաղերը Մոսկվայում, Քուվեյթում եւ Դուբայում: «Ես կարծում եմ, որ իմ ջանքերը հարգանքի արժանի են»,- հավելեց տնօրենը:

Օրբելյանի խոսքով՝ պաշտոնից իր հեռանալու հարցը չի քննարկվել նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

Կոնստանտին Օրբելյանը 2016 թվականի հունիսին նշանակվել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Մեկ տարի հետո՝ 2017-ի օգոստոսին նրան նշանակել են նաեւ թատրոնի տնօրենի պաշտոնում:

Հավելենք, որ Կոնստանտին Օրբելյանը երկու անգամ եղել է «Գերմմի» մրցանակի հավակնորդ՝ 2015 եւ 2018 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ