News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ որպես կայացած ինստիտուտ, Արցախի պետականության կարեւոր բաղկացուցիչներից մեկն է։ Դիվանագետներին վստահված է Արցախի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու եւ արտերկրում նրա քաղաքացիների շահերը պաշտպանելու առանցքային նշանակություն ունեցող առաքելությունը, ինչը պահանջում է առավելագույն նվիրվածություն եւ կենտրոնացում իրենց պարտականությունների կատարման վրա:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկումներ են կայացել Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020 թթ. ծրագրում նշված հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը եւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը պիտի մնան արտաքին քաղաքական գործունեության առանցքը, ինչպես նաեւ  հետագա նախագծերի իրականացման կողմնորոշիչը։ Կարեւոր ուղղություն է նաեւ Արցախի արտաքին տնտեսական կապերի զարգացումն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը, որը պահանջում է Արցախի շահագրգիռ կառույցների հետ համատեղ ջանքեր։

Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Արցախի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ արտաքին քաղաքական խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է նաեւ նպատակաուղղված եւ գրագետ տեղեկատվական քաղաքականությունից: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը շեշտել է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների կարեւոր դերը՝ միջազգային հանրությանն արցախյան իրողությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու եւ երկրի դրական վարկանիշն ամրապնդելու գործում՝ օգտագործելով ինչպես առկա ռեսուրսները, այնպես էլ ներգրավելով նորերը։

Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները նստավայր երկրներում։ Խորհրդակցության արդյունքներով Մասիս Մայիլյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ