News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետազոտողները  հայտնաբերել են մոլորակի առավել «զրահապատ» դինոզավրերից մեկի մնացորդները։ Անկիլոզավրի՝ աշխարհում ամենապաշտպանված դինոզավրերից մեկի կմախքը հնագետները հայտնաբերել են Յուտա նահանգի հարավում, գրում է «Վեկ»-ը։

Հնագետների կողմից հայտնաբերված գանգը, ողնաշարը եւ պոչի զանգվածային ոսկրային վերջույթը կուղարկվեն հետագա ուսումնասիրության։ Ոսկրերի հատվածներով գիտնականները նախատեսում են վերականգնել հնագույն կենդանիների հստակ արտաքին տեսքը։  Անկիլոզավրերը Երկրի վրա ապրել են 100 մլն տարի առաջ։ Նրանց գլխավոր առանձնահատկությունը զանգվածային ոսկրամաշկային ձեւավորումներն էին, որոնք հուսալի պաշտպանություն էին ապահովում գիշատիչ «եղբայրներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ