News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի ջրի մակարդակի տատանումները լուրջ ռիսկեր են պարունակում։ Այս մասին հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» ղեկավար  Կարինե Դանիելյանը։

Փորձագետը ուշադրություն է դարձրել վերջին օրերին Սեւանի ափամերձ հատվածներում ջրի «ծաղկելու» վրա, որի պատճառը ջրիմուռների արագ բազմացումն է։ Նրա խոսքով՝ 1964-ից սկսած լճում պարբերաբար տեղի է ունեցել ֆիտոպլանկտոնի զարգացում։ «Սակայն նման քանակությամբ, որը մենք այսօր ենք տեսնում, ջրիմուռների զարգացում առաջին անգամ է նկատվում»,- նշեց Դանիելյանը։

Նա տեղեկացրեց, որ տվյալ իրավիճակի առաջացման հարցում առանցքային դերակատարում է ունեցել երեք գործոն։ Լճի մակարդայի մշտական տատանումները, որն առաջացնում է ջրառի պարբերական մեծացումը, անհրաժեշտ թվով մաքրող կայանների բացակայությունը, վերջին շրջանում օդի ջերմաստիճանի բարձրացումը:

«Այսօր տեղի ունեցող ճահճացման գործընթացներն ուղղակիորեն վկայում են, որ լճում ինքնամաքրման գործընթացներ չեն իրականացվում: Այս իրավիճակը կարող էր բարելավել ջրի մակարդակի կայուն բարձրացումը: Սակայն այս հացում բացասական դեր է խաղում ջրառի պարբերական մեծացումը, ինչը բարձրաստիճանավորները երաշտով են պատճառաբանում»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ 2002 թվականին ռազմավարական ծրագիր ընդունվեց, որի համաձայն՝ մինչեւ 2031 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է 6 մետրով բարձրանա: Բնապահպանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Սեւանի մակարդակը միջինը 4 մետրով է բարձրացել:

Դանիելյանը ուշադրություն դարձրեց նաեւ Սեւան թափվող 28 գետերի աղտոտմանը, ինչպես նաեւ պարբերական կապիտալ վերանորոգումների պատճառով Արփա-Սեւան թունելի անբավարար գործարկման փաստին:

Փորձագետի կարծիքով՝ ներկայիս իրավիճակը, որը կապված է լճի «ծաղկման» հետ, առաջիկա օրերին ինքնաբերաբար կլուծվի: Մինչդեռ այն փաստը, որ արդյունքում մեծ թվով մահացած ջրիմուռներ կիջնեն լճի հատակ, նույնպես հարուցում է բնապահպանների մտահոգությունը: Դանիելյանը չբացառեց այն հավանականությունը, որ դրա հետեւանքով Սեւանի ջրում կառաջանա թթվածնի պակաս:

Ինչ վերաբերում է ձկնային աշխարհի վրա ֆիտոպլանկտոնի զարգացման ազդեցությանը, ապա նշեց, որ դա ձկներին վնաս չի հասցրել, քանի որ ջրի «ծաղկումը» դիտվում է ափամերձ գոտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ