News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում եւ ավագ դպրոցներում այլեւս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին եւ այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, իսկ հետո դիպլոմ ստանալու արատավոր երեւույթին:

Նախարարը հայտարարել է, որ ուսումնական հաստատություններ հաճախելիությունը խստագույնս վերահսկելու են, քանի որ պետությունը գումար է վճարում ուսումնական հաստատությանը սովորողի համար, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մեծ է դասերի չհաճախողների թիվը։

«Հաջորդ ուսումնական տարվանից այդ գործընթացը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք արդարացված են պետության կողմից վճարվող մեծ գումարները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ