News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանի Դուշեթի շրջանի Խադա կիրճում ամերիկացի Սմիթ ընտանիքի սպանության գործի մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում. հայտնի են մահացածների մարմինների փորձաքննության արդյունքները, հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը»:

Ըստ փորձաքննության, Լորա Սմիթը մահից առաջ բռնաբարվել է: Հայտնի են դարձել նաեւ նրա 4-ամյա երեխայի մահվան մանրամասները. փորձաքննությունն ապացուցել է, որ նա սպանվել է դիմահար կրակոցից, փամփուշտը ճեղքել է երեխայի գանգը:

Լրատվամիջոցները ենթադրում են, որ փորձաքննության  արդյունքներն են պատճառ դարձել 19-ամյա հովիվ Մալխազ Կոբաուրիի պաշտպանությունից փաստաբան Դավիթ Գիրգվլիանիի հրաժարվելու համար:

Քննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Խադա կիրճ ժամանած ընտանիքը խնդրել է հովիվին ուղեկցել  ջրվեժի մոտ: Դատախազության վարկածով՝ Ռայան Սմիթը վիճել է հովիվի հետ, որը որսորդական հրացանի երկու կրակոցով սպանել է նրան, որից հետո սպանել է երեխային: Հովվի լուսանկարը հայտնաբերվել է ամերիկացիների լուսանկարչական ապարատում:

Կոբաուրիի ծնողները մինչ օրս ապացուցում են, որ իրենց որդին մեղավոր չէ, չեն հավատում փորձաքննության արդյունքներին եւ չեն վստահում քննությանը:

«Ես նրանց չեմ սպանել, երկու անծանոթներ կային, նրանք սպանեցին եւ սպառնացին ինձ, որ կսպանեն իմ քույրերին եւ եղբայրներին»,- ասել է Կոբաուրին:

Եթե 19-ամյա հովվի մեղքը դատարանում ապացուցվի, նա կարող է անժամկետ դատապարտվել:

Սմիթ ընտանիքի գործով նախնական դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ