News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումները՝ Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գնումների պատճառով, հայտնում է The Washington Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ որոշումը ստացել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հավանությունը:

Նշվում է, որ համապատասխան ուղղումները կատարվել են Միացյալ Նահանգների 2019 թվականի պաշտպանական բյուջեի վերջին տարբերակում:

Ըստ որում՝ Թուրքիային F-35-ի մատակարարումների չեղարկման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի ԱՄՆ պաշտպանության նախարարության հաշվետվությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ