News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճանապարհորդությունների մասին կայքը վերլուծել է տուրիզմում թրենդները եւ հայտնել, թե առաջիկա յոթ տարիներին աշխարհի որ խոշոր քաղաքները կգրավեն զբոսաշրջիկներին, հայտնում է Lonely Planet-ը:

Ըստ կանխատեսումների՝ ամենամեծ հոսքը կլինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա, որտեղ 2017-ին ժամանել էր մոտ 3,6 մլն զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականին սպասվում է երկու անգամ ավելի: Մասնագետների կարծիքով՝ կմեծանա նաեւ ինդոնեզական կղզիների գրավչությունը, առաջին հերթին՝ Բալի կղզու (վարկանիշի երկրորդ հորիզոնականում է):

Ընդհանուր առմամբ, 25 առավել արագ աճող տուրիստական ուղղություններից 24-ը գտնվում են Ասիայում, մեծ մասամբ՝ Հնդկաստանում: Ըստ կանխատեսումների՝ 2025 թվականին ճանապարհորդները զանգվածաբար կուղղվեն Ջայփուր (3-րդ տեղում է), Չենաի, Ագրա եւ Դելի (համապատասխանաբար՝ 6-րդ, 7-րդ եւ 10-րդ տեղերում են):

Ասիայի սահմաններից դուրս միակ վայրը, որտեղ տուրհոսքերի աճ է սպասվում, Կահիրեն է, որը վարկանիշում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ հնգյակը փակում է Հոշիմինը (Վիետնամ): Տասնյակի մեջ են մտել Փհուքեթը (Թաիլանդ) եւ Սիեմ-Ռիփը (Կամբոջա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ