News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ–ում ռուսական 102-րդ ռազմաբազան համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ռուս սահմանապահները պաշտպանում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը. «Եվ դա շատ անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ մեզ համար շատ լավ է, որ մենք փաստացի ազատված ենք, մեր զինված ուժերը ազատված են այդ պարտականությունից։ Քանի որ մեզ համար մեծ ծանրաբեռնվածություն կլիներ այդ երկար սահմանի պաշտպանության պատասխանատվությունը ստանձնելը»։

Հարցին՝ չեն պատրաստվում արդյոք ՀՀ իշխանությունները դուրս հանել 102-րդ ռազմաբազան, Փաշինյանը պատասխանլ է. «Իհարկե, ես այդ մասին բազմիցս հայտարարել եմ։ Եվ, ցավոք, իմ այդ հայտարարությունները չեն նկատում որոշ ռուսական քաղաքագետներ, փորձագետներ եւ այլն։ Դե ես արդեն ասել եմ։ Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային, այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարեւոր մաս է կազմում: Որովհետեւ մենք ունենք պայմանագրեր, եւ այդ պայմանագրերով այդ ռազմաբազան ունի կոնկրետ պարտավորություններ: Դա չի նշանակում, որ մենք ոչ մի խնդիր չունենք ռազմաբազայի գործունեության հետ կապված, եւ այլն, եւ այլն: Բայց, ընդհանուր առմամբ, ես ասել եմ, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Դա մի բան չէ, որ համապատասխանում է իմ պատկերացումներին կամ այս կամ այն կառավարության պատկերացումներին: Դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, դա պարզ է բոլորին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ