News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուլիսի 25-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը եւ Ռումինիայի Ազգային կրթության նախարար Վալենտին Պոպան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին ծրագիրը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել կրթության ոլորտում փորձի, կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության եւ կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, կազմակերպել փորձագետների փոխանակում, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ծրագրերի իրագործում, խրախուսել հիմնական եւ ավագ դպրոցների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խրախուսել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ ուղղակի համագործակցությունը:

Ստորագրման արարողությանը հետեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ գիտական եւ համալսարանական շրջանակների հետագա համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ