News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սննդակարգում այս տարի նորամուծություններ են արվել: Հուլիսից մինչեւ սեպտեմբեր դիրքը պահող զինվորները ստանալու են նաեւ թանապուր, թթու, 3 տեսակի բուսական պահածո, մեղրաբլիթ:

Մատաղիսի զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Վարդան Աբրահամյանը հենց դիրքերում է NEWS.am-ի նկարահանող խմբին ներկայացնում, թե ինչ սնունդ են ստանում զինծառայողները:

«Մարտական դիրքերում տրվում է համար 6 նորմայով, իսկ զորամասում՝ համար 1: Որո՞նք են տարբերությունները: Համար 6 նորման հիմնականում պահածոներ են: 2 տեսակի ռագու, 1 տեսակի մսի պահածո, 5 տեսակի տարբեր մսաբուսական պահածոներ, 2 տեսակի վերմիշել: Զինվորները դիրքերում ստանում են նաեւ երշիկ, խավիար, թթու վարունգ, ջեմ, թարմ լոլիկ եւ վարունգ, խտացրած կաթ, պանիր, թանապուր, շաբաթական 4 անգամ ձու, թխվածքաբլիթ, կոնֆետ, սուրճ, թեյ»,- պատմում է Վարդան Աբրահամյանը:

Յուրաքանչյուր շաբաթ զորամասից դիրքեր է բերվում պահածոն, իսկ ամեն օր՝ հացը, կարագը, ձուն ու երշիկը: Դիրքապահները միրգ ստանում են հոկտեմբերին, իսկ տոն օրերին էլ՝ շոկոլադ ու թխվածքաբլիթ: Հրամանատարի տեղակալի խոսքով, սպայական կազմի համար նույնպես այս սննդակարգն է նույն չափաբաժիններով: Ուտելիքը պատրաստելու համար զինծառայողներին նաեւ հատուկ փայտ է տրվում:

Չնայած սնունդից դժգոհություններ չկան, տղաները կարոտով են հիշում իրենց մայրերի պատրաստածը:

«Մամայի սարքածն ուրիշ է»,- անկեղծանում են զինծառայողները:

Նշենք, որ դիրքերում մեր նկարահանող խումբն ու հրամանատարական կազմը ճաշել են զինվորների հետ: Վարդան Աբրահամյանի խոսքով, սեղանին դրված է այն, ինչ ուտում են դիրքապահները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ