News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տպագիր գրքերը դարձյալ թրենդում են. Հայաստանից մի խումբ երիտասարդներ Ֆրանսիայից գործընկերների հետ բջջային հավելված են մշակում, որը կմիավորի ընթերցողներին, գրողներին, հրատարակիչներին ու գրախանութներին եւ կօգնի մեծացնել մարդկանց հետաքրքրությունը տպագիր գրքերի հանդեպ:

Հավելվածը կկոչվի Yotabook, այն բոլոր շահագրգիռ կողմերին տարբեր գործառույթներ կառաջարկի, ասաց  նախագծի մենեջեր Հայկ Մնացականյանը: Օգտատերերը/ընթերցողները կարող են ստեղծել իրենց թվային գրադարանները, որտեղ կարող են գրել, թե տպագիր ինչ գրքեր ունեն, որոնք են կարդացել, իսկ որոնք կցանկանային կարդալ: Հավելվածը նրանց կօգնի գտնել ցանկալի գիրքը. այնտեղ կլինեն Հայաստանի բոլոր գրախանութների տվյալները, եւ հավելվածը կհուշի, թե մոտակա որ գրախանութում կա այն, ինչը օգտատիրոջն անհրաժեշտ է: Իսկ եթե այդ գիրքը չկա շրջանի եւ ոչ մի գրախանութում, հավելվածը կառաջարկի այն գնել «Ամազոն» կայքում:

Հավելվածում կա մեկ այլ հետաքրքիր գործառույթ էլ՝ «փոխարինաբար վերցնել». եթե օգտատերը ցանկանում է գիրք կարդալ, որը կա մեկ ուրիշ օգտատիրոջ թվային գրադարանում, առաջինը կարող է դիմել երկրորդին եւ մի քանի օրով նրանից գիրքը խնդրել: Երբ պայմանավորված օրերն անցնում են, հավելվածը օգտատիրոջը հիշեցնում է, որ իր մոտ է այս-այս օգտատիրոջ գիրքը, որը պետք է վերադարձնել:

Հավելվածում գրողները կարող են բլոգներ վարել, շփվել ընթերցողի հետ, պատմել, թե ինչ ստեղծագործության վրա են հիմա աշխատում եւ ինչ նորույթներ ունեն: Իսկ հրատարակիչներին հավելվածի հեղինակները կարող են առաջարկել շուկայի վերլուծություն՝ որ գրողները հաջողություն ունեն, օգտատերերն ինչ գրքեր են ավելի հաճախ փնտրում, որ տարածաշրջաններում են բնակվում այս կամ այն ընթերցողները եւ այլն: Այս ամբողջ տեղեկատվությունը հրատարակիչներին կարող է օգնել իրենց աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել:

Ինչպես նշեց Հայկ Մնացականյանը, հավելվածը նաեւ կապ է ստեղծում գրքերի ու երաժշտության միջեւ. շատ գրքերում հիշատակվում են երաժշտական կոմպոզիցիաներ, եւ եթե օգտատիրոջ մեջ ցանկություն է առաջանում, օրինակ, թե Շերլոք Հոլմսը այս կամ այն պատմվածքում ինչ ստեղծագործություն է նվագել, նա կարող է այդ երաժշտությունը լսել անմիջապես հավելվածում, այստեղ կլինի նաեւ գրքերում հիշատակվող երաժշտական կոմպոզիցիաների մեծ գրադարան, եւ ներկառուցված փլեեր՝ դրանք լսելու համար:

Հայկ Մնացականյանի խոսքով՝ հավելվածի վրա աշխատանքն ավարտելու, դրա վրա աշխատած մասնագետներին վճարելու եւ այն շուկա դուրս բերելու համար պահանջվում է 200 հազար եվրոյի ներդրում: Հաջորդ տարի նախատեսվում է հավելվածը դուրս բերել նաեւ ֆրանսիական շուկա, այդ դեպքում արդեն մի փոքր ավելի խոշոր ներդրումներ կպահանջվեն:

Հայկ Մնացականյանը եւ նրա ընկերները մասնակցել են Sevan Startup Summit-ին, որն անցկացվել է հուլիսի 22-29-ը Սեւանա լճի ափին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ