News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հաստատել է իր հետաքրքրվածությունը 10 ուկրաինական Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտարարել է «Անտոնով» պետական ձեռնարկության նախագահ Ալեքսանդր Դոնեցը 112.ua–ի հետ հարցազրույցում։ «Անտոնով»–ը համաձայնագիր է կնքել Boeing–ի ստորաբաժանման հետ եւ վերսկսել է ինքնաթիռների սերիական արտադրությունը։  

«Մեր տեխնիկան ունի պահանջարկ եւ գնորդ։ Ահա Silk Way–ի (Ադրբեջան) ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման արձանագրությունը։ Նրանք հաստատել են հետաքրքրվածությունը 10 ուկրաինական Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու հարցում»,–ասել է նա։ 
«Անտոնով»–ի նախագահի խոսքով՝ դրանք կլինեն NEXT շարքի ինքնաթիռներ Aviall–ի կողմից մատակարարվող սարքավորումներիով։ 
Գնի մասին լրագրողների հարցին Դոնեցը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ սարքավորումների շուրջ 60 տոկոսը արեւմտյան արտադրության է եւ ավելի էժան է ռուսականից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ