News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla ընկերությունը հայտնել է 2018 թվականի երկրորդ եռամսյակում 717,5 մլն դոլար ռեկորդային վնասի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընկերության կայքում հրապարակված հաշվետվությունից հետեւում է, որ վնասները մեծ մասամբ կապված են նոր մոդելների, մասնավորապես՝ Model 3 էլեկտրամեքենայի մեջ կատարված ներդրումներով: Սակայն մոդելի շահույթը «դանդաղ անցնում է դրական ցուցանիշների, սպասվում է երրորդ եռամսյակում այս ցուցաիշի մեծացում մինչեւ մոտ 15 տոկոսով», նշված է հաշվետվության մեջ: Տարվա առաջին եռամսյակում Tesla-ի վնասը կազմել է 336,4 միլիոն:

«Մենք ակնկալում ենք, որ երրորդ եռամսյակում այս փոխադրամիջոցից կարտադրենք 50-55 հազար մեքենա… Մոդելի համախառն շահույթը պետք է զգալիորեն աճի՝ գրեթե մինչեւ 15 տոկոսով երրորդ եռամսյակում եւ գրեթե 20 տոկոսով՝ չորրորդում, գերազանցապես արտադրական ծախսերի մշտական կրճատման մջոցով»,- հայտնում է ընկերությունը:

Սեփական հետազոտությունը վկայակոչելով՝ Tesla-ն պնդում է, որ այս մոդելի համար շուկան չափից ավելի լայն է, քան պրեմիում դասի միջին չափի սեդանների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Ամենաշատ