News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Land Rover ընկերությունը հաստատել է Defender–ի նոր սերնդի մշակումը։ Ավտոմեքենայի վաճառքը կսկսվի 2020 թվականին, հայտնում է  Autonews-ը։ 
Ամենագնացի մասին ամբողջ տեղեկատվությունը դեռ գաղտնի է պահվում։ Autocar պարբերականի տվյալներով՝ հաջորդ Land Rover Defender-ը կկառուցեն այլումինային ճարտարապետության վրա։ Ամենագնացը բազմաթիվ բաղադրիչներ ու տեխնիկական լուծումներ է փոխառելու  Jaguar Land Rover (JLR) –ի մյուս մեքենաներից։ Ընկերությունը ծրագրում է տարեկան վաճառել Defender-ի մոտ 10 հազար նմուշ։ 

Motoring պարբերականն էլ իր հերթին հայտնել է, որ հաճախորդներին հասանելի են լինելու 3 ու 5 դռնանի տարբերակներ՝ բաց ու փակ թափքերով, շքեղ մոդիֆիկացիա , նաև էքստրեմալ ճանապարհային պայմանների համար տարբերակ։ Նորույթի շարժիչային գամման պետք է ներառի բենզինային ու դիզելային չորսցիլինդրանի երկլիտր ագրեգատներ, նաև երեք լիտրանոց V6 շարժիչներ։ 

Բացի դրանից, վաճառքում կհայտնվի նաև մեքենայի էլեկտրական տարբերակը։ Նման մոդիֆիկացիան սարքավորված է լինելու էլեկտրական շարժիչով ու մարտկոցով։ Սակայն հետագայում կարող է ներկայացված լինել նաև էկոլոգիապես մաքուր ամենագնացի ավելի հզոր մոդիֆիկացիա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ