News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից, քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի անկախ անձերից՝ իր այդ գործառույթն իրականացնելու:  Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Սասուն խաչատրյանի խոսքով` լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննություն է իրականացվելու:

ԸՍՏ ՀՔԾ պետի,  սխալ է ասել, որ բանակը չի խառնվել ներքաղաքական պրոցեսներին. «Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել, այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք՝ Մարտի 1-ը դրա ապացույցն էր»,-ասաց նա:

Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին ներքաշվելու համար է եղել, ապա ՀՔԾ պետն ասաց, որ դա ընդաամենը պաշտպանող կողմը ենթադրություններն են:

Իսկ հայտարարությանը, թե ՀՔԾ պետն իր հայտարարություններով խախտում է անմեղության կանխավարկածը, Սասուն Խաչատրյանն հակադարձեց:

 «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես կարող եմ ասել, որ ես  անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում ծիծաղելի են այդ հայտարարությունները, ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում,  կամ նրան հետ է կանչում: Ես ընդամենը պնդում եմ իմ կարծիքը, որ շատ ճիշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ եւ այսօր էլ եմ պնդում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ՀՔԾ-ն ապաքաղաքական  մարմին է:

Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մանրամասներ էր հայտընել հույժ գաղտնի 0038 հրամանից եւ ասել էր, որ դա դեռ փետրվարի 23-ին է տրված եղել: ՀՔԾ պետը մանրամասներ է ներկայացրել «հույժ գաղտնի 0038 հրամանի» մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան
Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ...
ԵՊՀ արհմիությունը բոլոր դասախոսներին և աշխատողներին կոչ է անում միանալ բողոքի ակցիաներին
Երևանի պետական համալսարանի արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր...
Բագրատ սրբազանի  գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ
Բագրատ սրբազանը հույս հայտնեց, որ ընդվզման այս արտահայտությունը տարածում կգտնի մնացած բոլոր բուհերում...
Ամենաշատ