News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1 մլն 525 հազար 537 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա հուլիսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 318 հազար 585 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.8 տոկոսով:

2018 թվականի հուլիսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 300 հազար 687 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-հուլիսին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 7.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9 հազար 478 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 12 հազար 708 տոննա ապրանք:

2018 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 17 հազար 898 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 9 հազար 98 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 93 հազար 986 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 44 հազար 271 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ