News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրաքում Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիները ցմահ բանտարկության են դատապարտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, հաղորդում է AFP-ն: 58-ամյա ֆրանսիացի Լախեն Գեբաուդը եւ Նադիա անունով գերմանուհին դատապարտվել են Բաղդադի կենտրոնական քրեական դատարանում:

Նադիայի մայրը՝ ԳԴՀ-ի մարոկկացի քաղաքացին, հունվարին մահվան էր դատապարտվել «ԻՊ»-ին անդամակցության համար, սակայն դատավճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ: Մայրն ու դուստրը ձերբակալվել են հուլիսի 20-ին Մոսուլում՝ Իրաքում ջիհադականների նախկին դե ֆակտո մայրաքաղաքում, որը իրաքյան ուժերին հաջողվել էր հետ վերցնել անցյալ տարվա դեկտեմբերին:

Ինքը՝ Նադիան, հայտարարել է, որ Սիրիայից Իրաք է գնացել՝ ««ԻՊ»-ի մարդկանցից փախչելու համար»: Նադիայի փաստաբանը ընդգծել է, որ այն ժամանակ կինն անչափահաս էր եւ Սիրիայում իր ամուսնությունն «ԻՊ»-ի ջիհադականի հետ «չափահաս մարդու որոշում չէր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ