News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ նիկաբ հագնող մահմեդական կանայք «փոստարկղի» կամ «բանկ թալանողի» են նման, հաղորդում է PRESS ASSOCIATION-ը:

Նա նման մեկնաբանությամբ հանդես է եկել Դանիայում նիկաբի արգելք սահմանելուց հետո: Ջոնսոնը մահմեդական կազմակերպություների ներկայացուցիչների, ինչպես նաեւ բրիտանական օրենսդիրների քննադատությանն է արժանացել: Վերջինները Ջոնսոնին մեղադրել են քաղաքական նպատակներով իսլամատյացությունը սատարելու մեջ, ինչպես նաեւ ննրան «Դոնալդ Թրամփի էժանագին խանութ» կոչել:

Բորիս Ջոնսոնը Daily Telegraph-ում գրել է, որ բիզնեսն ու կառավարական հաստատությունները պետք է նաեւ հնարավորություն ունենան «դրես-կոդ ապահովել, որն աշխատակիցներին թույլ կտա փոխգործակցել հաճախորդների հետ»: Նա, միաժամանակ, նշել է, որ դեմ է նիկաբի լիարժեք արգելքին, քանի որ դա խթան կհանդիսանա ռադիկալների համար, որոնք պնդում են, որ Իսլամի եւ Արեւմուտքի միջեւ «քաղաքակրթություն բախում» գոյություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ