News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու նախագիծը Կառավարություն կներկայացվի օգոստոսի 16-ին:

NEWS.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ այժմ սպասում են ոստիկանությունից եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ֆինանսական ծախսերի վերաբերյալ տեղեկատվության:

«Դրանից հետո հարցը կքննարկվի նախարարական կոմիտեում, իսկ արդեն օգոստոսի 16-ին՝ Կառավարության նիստում կներկայացվի»,- ասաց Արմինե Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել, քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Մամուլում տեղեկություններ կան, որ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ